«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ամեն մի անկիրթ դառնում է Հայաստանի Հանրապետության ղեկավար

Ամեն մի անկիրթ դառնում է Հայաստանի Հանրապետության ղեկավար
27.12.2024 | 13:42

Նույնիսկ միջին օղակի մենեջեր աշխատանքի ընրունելուց պահանջում ենք առնվազն բարձրագույն կրթություն ու աշխատանքային փորձ։ Էմիրաթներում նաև պահանջում էինք հոգեկան առողջության սերտիֆիկատ, կրիմինալ սերտիֆիկատ (Certificate of Good Conduct), թմրամիջոցների թեստ ու ընդհանուր առողջության թեստ՝ վերջինը վիզայի համար։

Աբսուրդ է, երբ մի ամբողջ երկիր կառավարելու համար ոչ մի նման պահանջ չկա ու ամեն մի անկիրթ, կրիմինալ անցյալով, թմրամոլ ու հոգեկան հիվանդ կարող է դառնալ ու դառնում է Հայաստանի Հանրապետության ղեկավար։

Կարծում եմ, որ Սահմանադրությունով պետք է ամրագրվեն հետևալ պահանջները երկրի բարձրագույն իշխանությանը հավակնելու համար.

1. Կառավարման առնվազն 10 տարվա փորձ;

2. Բարձրագույն կրթություն;

3. Հոգեկան առողջություն;

4. Թմրանյութերից ազատ;

5. Առանց քրեական անցյալի;

6. Ընրհանուր առողջական վիճակ, որը թույլ կտա ստանձնել այս ծանր պարտականությունը;

7. Համապատասխան ֆինանսական վիճակ ու կարողություններ։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ